Պատահարներ
Բախվել են Volvo-ն ու ձնամաքրման աշխատանքներ կատարող ավտոգրեյդերը. վիրավորներից մեկը քահանա է
Unknown
Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վանիկ Փաշինյանի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և Արզական գյուղի բնակիչ, 56-ամյա Հայրապետ Մկրտչյանի վարած ավտոգրեյդերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volvo-ի վարորդ Վ Փաշինյանն ու նրա ուղևոր, 34-ամյա Արթուն Դամադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դամադյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քահանա է, իսկ վարորդներից Հ. Մկրտչյանը աշխատում է Կոտայքի ճանշինում և այդ պահին իր գործընկերներ հետ կատարում էր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:

Նմանատիպ հոդվածներ
Թշնամին ևս մեկ հայի է առևանգել
Unknown
Ներկայացել է որպես հայուհի, մերկ նկարներ ուղարկել․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության․ ԱՀ ԱԱԾ
Unknown
Երկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Քաջարանում և Մեղրիում
Unknown
Ինչ կլինի, եթե Զելենսկին որոշի Ղրիմի և Դոնբասի վրա հարձակման հրաման տալ․ ռուս պատգամավորը սպառնացել է
Unknown