ՀՀ մի քանի քաղաքացի Ղազախստանից մեկնելու ցանկություն է հայտնել
Ղազախստանում գտնվող ՀՀ մի քանի քաղաքացներ դիմել են ՀՀ դեսպանություն՝ խնդրել աջակցություն տրամադրել Ղազախստանի տարածքից դուրս գալու համար՝ նկատի ունենալով երկրում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Մեր դեսպանություն դիմել են մի քանի քաղաքացիներ, որոնք խնդրել են իրենց օժանդակել՝ երկրից մեկնելու հարցում։ Մեր դեսպանությունը հիմա համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ նրանց աջակցելու համար»,- ասաց Վահան Հունանյանը։
Խոսնակը պարզաբանեց, որ խոսքը ՀՀ երկու-երեք քաղաքացիների մասին է, որոնք, սակայն ՀՀ-ում մշտական չեն բնակվում, պարզապես խնդրել են օժանդակել երկրից դուրս գալու համար։ Հունանյանը չմանրամասնեց՝ ինչ մեխանիզմներով են քաղաքացիներին Ղազախստանից դուրս բերելու։ Հարցին՝ արդյոք նրանք Հայաստան են տեղափոխվելու, Հունանյանը պատասխանեց, որ երկու քաղաքացիները ՀՀ չեն ցանկանում վերադառնալ։
«Դիմումը երեկ երեկոյան, այսօր առավոտյան է ստացվել։ Հիմա պետք է ուսումնասիրեն ու հասկանան՝ ինչպես են անելու։ Երկու հոգու դեպքում՝ նրանք Հայաստան չեն գալու, չեն ցանկանում գալ Հայաստան»։
Խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից մեծ մասշտաբի տարհանման մտադրություն չկա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...