Ընդդիմությունը միայն հիմա՞ տեղեկացավ, որ զորախումբ ենք ուղարկել Ղազախստան․ արտահերթ նիստի առաջարկով են հանդես եկել
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ առաջարկելով հրավիրել հանձնաժողովի համատեղ նիստ ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ։ Հատկանշական է, որ Ղազախստանը դեռևս մեկ շաբաթ առաջ է դիմել ՀԱՊԿ-ին և օգնություն է խնդրել դիմագրավելու ահաբեկիչներին, որից հետո Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ անվտանգության խորհուրդի նախագահ, հայտարարեց, որ Հայաստանից խաղաղապահ զորախումբ կուղարկվի Ղազախստան՝ ռազմավարական օբյեկտների պահպանության համար։ 100 զինծառայողն հայտարարությունից մեկ օր անց մեկնեց Ղազախստան։
Այս որոշումը զայրույթ առաջարկեց հանրության լայն շրջանակների մոտ։ Քաղաքական շատ ուժեր և փորձագետներ դեմ էին այս որոշմանը։ Պնդում էին, որ նույն ՀԱՊԿ-ը և Ղազախստանը 44-օրյա պատերազմում ոչ միայն չաջակցեցին Հայաստանին, այլև Ղազախստանի ղեկավարը շնորհավորեց Ադրբեջանի նախագահին՝ տարածքային ամբողջականության վերականգման և հաղթանակի համար։
Թերևս շատերը սպասում էին, որ հենց Փաշինյանի առաջին հայտարարության օրը պառլամենտական ընդդիմությունը գործողություններ կիրականացնի՝ կանխելու հայ խաղաղապահների մեկնումը Ղազախստան, սակայն ընդդիմադիրներից մի քանիսը միայն գրառումներ կատարեցին և երբ հայ խաղախապահներն արդեն Ղազախստանում են՝ նոր որոշել են քայլեր ձեռնարկել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...