Թուրքիայից ո՞վ է բանակցելու Հայաստանի հետ. հրամանը ստորագրվել է
Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete):
Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ՊՆ կայքը՝ զերծ մնալով հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելուց:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
Պեսկովը` ՀԱՊԿ խաղաղապահների առաքելությունը դադարեցնելու Ղազախստանի որոշման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերը ՀԱՊԿ առաք...
Աղվան Հովսեփյանի վերաբերյալ տարածված մեղադրանքը կե՞ղծ է եղել. քրգործի հարուցումը մերժվել է
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմա...
3000 զինվորական և 300 միավոր զինտեխնիկա. ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություններ է անցկացնելու
ՌԴ Արևմտյան ռազմական շրջանը մոտ երեք հազար զինվորական և 300 միավոր զինտեխնիկա է ուղարկել Ուկրաինային սահմանակից շրջաններ...