Ամբողջ համայնքը ցնցված է․ մահացած ժամկետային զինծառայողի մասին
2021թ.-ի դեկտեմբերի 31-ին մահացած ժամկետային զինծառայող Մովսես Արամայիսի Թադևոսյանը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից էր:
«Մովսեսը բազմազավակ ընտանիքից էր, 6 երեխա են՝ 4 եղբայր, 2 քույր, եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է, իսկ Մովսեսն ու Հովսեփը ժամկետային զինծառայողներ էին: Սոցիալապես անապահով ընտանիք են, ծնողները մշտական աշխատանք չունեն: Ես Մովսեսին անձամբ չեմ ճանաչում, բայց համայնքում բոլորն էլ ասում են, որ շատ լավ երեխա է, և էդ երեխեն վատ բանով երբեք աչքի չի ընկել»,- Mediahub.am-ին հայտնել է Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ համայնքը ցնցված է, և ամբողջ համայնքով ընտանիքի կողքին կանգնած են:
«Մենք ամանորը դիմավորեցինք շատ ցավալի լուրով, յուրաքանչյուր զինվորի կորուստ կրկնակի ցավ է:
Ես դեպքի մասին իմացել եմ ամսի 31-ին, համայնքում տղայի մահվան մանրամասների մասին ոչինչ չի շրջանառվում, որովհետև շատ զգայուն թեմա է, և միայն ականատեսները կարող են ասել՝ ինչ է կատարվել»,- եզրափակել է Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.) գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։
Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ մանրամասներ՝ Ղազախստան մեկնող հայ խաղաղապահների վերաբերյալ
Րոպեներ առաջ Auroranews-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ղազախստան մեկնող հայ խաղաղապահների վերաբերյալ։ Մեր հավա...
Ալբերտի աչքերում տեսա յուրահատուկ կրակ, մի ձեռքով ուտում էր, մյուսով` կրակում․ լուսանկարի հեղինակը պատմում է. «Իրավունք»
«Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել արցախյան պատերազմում հայ զինվորի հավաքական կերպար դարձած Ալբերտ Հովհաննիսյանի...
«Այս երկրում միայն մենք ենք վատ աշխատում». պայմանագրային զինծառայողներն ահազանգում են՝ հավելավճարները չեն ստացել
Auroranews-ը ահազանգ է ստացել ՊՆ մի խումբ պայմանագրային զինծառայողներից այն մասին, որ իրենց դեկտեմբեր ամսվա աշխատավարձի...
«Ծաղկունք» ռեստորանը Forbes-ի ցուցակում՝ «2021 թվականի 10 սիրված ռեստորանները»
«Ծաղկունք» ռեստորանը Forbes-ի ցուցակում՝ «2021 թվականի 10 սիրված ռեստորանները». Առաջին անգամ նման ցանկում ընդգրկվել է ռե...