Սպանության փորձ. պայթեցրել են քաղաքացու ավտոմեքենան
Դեկտեմբերի 31-ին սպանության փորձ է կատարվել Վեդիի բնակչի դեմ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 31-ին քաղաքացին հաղորդում է տվել ոստիկանության Արարատի բաժին, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցում գտնվող շենքի բակում կայանված, իրեն պատկանող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով մոտ 3-4 մետր հետընթաց կատարելուց հետո ավտոմեքենայի տակի հատվածից լսել է կասկածելի ձայներ, որից հետո արագ իջել է և տեսնելով, որ ավտոմեքենայի տակ մալուխ է կախված, անմիջապես մտել է շքամուտք, որից հետո լսել է ավտոմեքենայի պայթյունի ձայնը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է պայթյունի հետևանքով քաղաքացուն պատճառված նյութական վնասի չափը, վերջինս, ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև պայթյունատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
.jpeg)
Նմանատիպ հոդվածներ
Ինչ կլինի, եթե Զելենսկին որոշի Ղրիմի և Դոնբասի վրա հարձակման հրաման տալ․ ռուս պատգամավորը սպառնացել է
ՌԴ Պետդումայի՝ Ղրիմի շրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ Ղրիմի վրա հարձակման դեպքում՝ Ուկրաինային հետևան...
Եռաբլուրի մոտակայքում զենքը պահել են կնոջ գլխին և առևանգել
Վոլոդյա Գևորգի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ՝ Վարդուհի Մինասյանի կամքին հակառակ, զե...
Երկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Քաջարանում և Մեղրիում
Հունվարի 9-ին, տեղական ժամանակով ժամը 23:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 19:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
21+ ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սպանված ցուցարարներ՝ Ղազախստանի փողոցներում
Ղազախստանում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Այս պահին բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայիննե...