Եռաբլուրի մոտակայքում զենքը պահել են կնոջ գլխին և առևանգել
Վոլոդյա Գևորգի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ՝ Վարդուհի Մինասյանի կամքին հակառակ, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով բացահայտ առևանգել է նրան, փոխանցում է Armlur.am-ը։
Այսպես.
Վոլոդյա Գևորգի Հարությունյանը և Վարդուհի Անդրանիկի Մինասյանը, գտնվելով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի արդյունքում Վոլոդյա Հարությունյանը 2021 թվականի հունիսի 7-ին’ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցի 3-րդ շենքի բակային հատվածում հանդիպել է Վարդուհի Մինասյանին, առաջարկել զրուցելու նպատակով նստել իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենան, սակայն մերժում ստանալով’ Վարդուհի Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, որից հետո վարել է ավտոմեքենան և հասնելով «Եռաբլուր զինվորական պանթեոնի» մոտակայք, Վարդուհի Մինասյանի դիմադրությունը դիմակալեյու նպատակով, կանգնեցրել է ավտոմեքենան, դուրս եկել սրահից, գնացել դեպի բեռնախցիկը, վերցրել հրացանը, որի ժամանակ Վ. Մինասյանը ցանկացել է դուրս գալ ավտոմեքենայից, սակայն Վոլոդյա Հարությունյանը մոտեցել հետևի նստատեղի դռանը և օգտվելով դռան բաց ապակու հանգամանքից’ զենքի փողը պահել է Վ. Մինասյանի գլխին և սպառնացել ավտոմեքենայից դուրս գալու պարագայում սպանել վերջինիս’ այդ կերպ զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով բացահայտ առևանգել է վերջինիս: Այս դեպքով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ կլինի, եթե Զելենսկին որոշի Ղրիմի և Դոնբասի վրա հարձակման հրաման տալ․ ռուս պատգամավորը սպառնացել է
ՌԴ Պետդումայի՝ Ղրիմի շրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ Ղրիմի վրա հարձակման դեպքում՝ Ուկրաինային հետևան...
ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիքին բնակարանում սպանված են գտել
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում ընտանիքի 4 անդամների սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: Նրանցից երկուսը...
Լուսանկարներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության վայրից
Արդեն հայտնել էինք Գյումրիում տեղի ունեցած՝ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մոր սպանության մասին: Ըստ նախնական տեղեկութ...
Ավիավթար Ռուսաստանում․ կործանվել է МИ-2 ուղղաթիռ
Ռուսաստանում, Ուդմուրտիայի Իժեւսկ քաղաքի մոտ կործանվել է Ми-2 ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործա...