Բանակցություններում ՌԴ-ն Ամերիկայից կձգտի ստանալ անվտանգության երաշխիքներ. Զախարովա
Հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ռուսաստանի Դաշնությունն ամերիկյան կողմից կձգտի ստանալ Ռուսաստանի անվտանգության ամուր երաշխիքներ։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Օրակարգում, իհարկե, ընդգրկված է դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանից փոխանցված ռուսական երկու հիմնարար փաստաթղթերի նախագծերի քննարկում՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերը: Բանակցությունների ընթացքում մենք կձգտենք ամերիկյան կողմից ստանալ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ամուր իրավական երաշխիքներ, այն է՝ ՆԱՏՕ-ի չառաջխաղացումը դեպի արևելք և Ռուսաստանին սպառնացող սպառազինության համակարգերի չտեղակայումը մեր երկրի սահմաններին»,- ընդգծել է դիվանագետը։
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հունվարի 10-ին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ հանդիպումը, այս ամսաթվին այլընտրանք չկա:
«Հունվարի 10-ին Ժնևում նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջգերատեսչական պատվիրակության ձևաչափով, ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի փոխարտգործնախարարը, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
Պուտինը հեշտացնում է օտարերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որը հեշտացնում է օտարերկրացիների համար ռուսական...
Բայդենը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու օրենք է ստորագրել
ԱՄՆ նախագահը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենք է ստորագրել: Այս մասին թվիթերյան իր է...
Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու. Բայդենի ստորագրած փաստաթուղթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կ...