Հասարակություն Կարևոր

ՀՐԱՏԱՊ. Աշխատողները ՊՇՌ թեստերի համար չպետք է վճարեն իրենց գրպանից. նախարարի որոշումը հակասահմանադրական է

ՀՐԱՏԱՊ. Աշխատողները ՊՇՌ թեստերի համար չպետք է վճարեն իրենց գրպանից. նախարարի որոշումը հակասահմանադրական է
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց…

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:

««ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,– որոշումը հրապարակելիս հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նապարարի իրավասության սահմաններից»։

 

ՍԴ որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:

Դեկտեմբերի 1–ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ ներկայացնել թեստի պատասխան։

Նմանատիպ հոդվածներ

Ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ քաղաքապետին անվստահություն հայտնել. ավագանու «Իմ քայլի» անդամը հայտարարեց` շանտաժի են ենթարկել

«Անօրինական գործիքակազմ է կիրառվել՝ ավագանու անդամների որոշման վրա ազդելու նպատակով»։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ա...

Ուրախացեք իմ միամիտ ու ինքնաոչնչացման մեխանիզմը միացրած անհայրենիք ժողովուրդ. Գեղամ Նազարյանը` Եվրոտեսիլում հաղթանակի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Տարածքներ՝ մանկական Եվրոտեսիլում հաղթանակի դիմաց։ Ժողովուր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250