Արտերկիր ուղարկված ԴՆԹ-ների պատասխանները ստացվել են. պատերազմում զոհվածների թարմացված թիվ է հրապարակել
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով, 2021թ դեկտեմբերի 24-ի դրությամբ, ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3808 է: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Լրատվականը հարցմամբ դիմել էր ՔԿ` զինծառայողների աճյունների/մասունքների նույնականացման գործընթացի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար։ Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել էր, որ զինվորների մասունքները, որոնք Հայաստանում նույնականացնել չէր ստացվում, ուղարկում են արտերկիր։ Ուստի ՔԿ–ից հետաքրքրվել ենք նաև, թե քանի՞ մասունք է ուղարկվել արտերկիր նույնականացման։
«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1417 անձի մարմին/մասունք»,-նշվում է ՔԿ-ի պատասխանի մեջ։
2021-ի օգոստոսի 16-ի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել թվով 53 բարդ փորձանմուշ՝ կրկնակի փորձաքննություն կատարելու նպատակով, որոնց պատասխանները ստացվել են: Նոյեմբերին ևս 47 փորձանմուշ է ուղարկվել, որոնցից 42 փորձանմուշից է ստացվել ԴՆԹ. 37-ը նույնականացվել են, իսկ 5-ը մնացել է անհայտ։
Իսկ հարցին, թե ո՞ր երկրներ են ուղարկվում զինծառայողների մասունքները նույնականացման` քննչական կոմիտեն հայտնել է, որ միայն Հոլանդիա են ուղարկվել դրանք։ ՔԿ–ն, սակայն, հավելել է, որ նախաքննական գաղտնիք է պարունակում մեր հարցը, թե մինչ օրս քանի մասունք կա, որոնք դեռ չեն նույնականացվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4–ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն կգա՞. եղանակը` Հայաստանում
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանում սպասվող առաջիկա օրերի եղանակային կանխատեսու...
ՀՐԱՏԱՊ. Աշխատողները ՊՇՌ թեստերի համար չպետք է վճարեն իրենց գրպանից. նախարարի որոշումը հակասահմանադրական է
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխ...
Ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ քաղաքապետին անվստահություն հայտնել. ավագանու «Իմ քայլի» անդամը հայտարարեց` շանտաժի են ենթարկել
«Անօրինական գործիքակազմ է կիրառվել՝ ավագանու անդամների որոշման վրա ազդելու նպատակով»։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ա...
Մոլեգնում է գրիպի համաճարակը իր տարբեր շտամներով՝ H1N1, H3N2, B և այլն․ Արսեն Թորոսյան
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, Վստահ եմ բոլորիդ շրջապատում հիմա սուր...