55-ամյա տղամարդը կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ

Ոստիկանության  Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով: 

 

Այդ օրը  31-ամյա բնակչուհին հայտնել է, որ  հարևանը այս տարվա ամռանը իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել  սեռական բնույթի ոտնձգություններ,  ինչից հետո երեխան այս պահին գտնվում է  ծանր հոգեբանական վիճակում: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ոստիկանության Մասիսի բաժնի պետ  Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ Արարատի մարզի  8-ամյա աղջնակը իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել  սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է  մի քանի անգամ: Արարատի մարզի ոստիկանները կասկածյալ 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Կայքի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է:  

Քաղաքականություն

Պատահարներ