Վանդալիզմ՝ Գեղարքունիքի մարզում. կոտրել են մահացածի գերեզմանաքարը. Shamshyan. com
Օրեր առաջ վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Զ. Դ-ն դիմել է ոստիկանության Ճամբարակի բաժին և հայտնել, որ դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Թթուջուր գյուղի գերեզմանատանը կոտրել են 2020 թվականին մահացած ամուսնու՝ Ա. Ս-ի շիրմաքարը, իսկ տապանաքարը կողաշրջել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների և ազգային ինքնորոշման համար. ՀՀ և Արցախի ՄԻՊ-եր
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել հայտարարությամբ,...
Նախարարի հրամանի բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. Առողջապահության նախարարություն
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման...
Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջան...
Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ չեմ հանդիպել, անգամ պատահաբար. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. "Սիրելի երևանցիներ,...