Պայթյուն՝ Արագածոտնի մարզում. 86-ամյա տղամարդն ու նրա 55-ամյա որդին հոսպիտալացվել են. Shamshyan. com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին, պայթյուն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնակնա վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքնային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչներ՝ 86-ամյա Չապաև Վ-ն և 55-ամյա Ստեփան Վ-ն։ 

 

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են իրենց գյուղի տան նկուղային հարկում գտնվող գազաբալոնի գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից։  

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։ 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ