Ողբերգական դեպք՝ Մեծամորում. տան բակի փոսի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և խնդրել, որպեսզի փրկարարները մոտենան Մեծամոր քաղաքի 1-ին փողոցի թիվ 27 տուն, քանի որ բակում՝ փոսի մեջ, դի կա։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ճոպանի միջոցով փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 58-ամյա Վաղինակ Ծ-ի դին։  

 

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է արմունկների և ծնկների շրջանում քերծվածքներ, իսկ գլխի ճակատային, հոնքային, քունքային և քթի հատվածներում՝ սալջարդ վերքեր։  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ