Չավուշօղլուն` Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպման մասին
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների` հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Անկարան ու Երևանը կհստակեցնեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։ Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմնակից ենք Հայաստանի հետ առանց միջնորդների անմիջական շփումների», - ասել է Չավուշօղլուն լրագրողներին։
Նախարարը նաև հայտնել է, որ Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հեշտացնում է օտարերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որը հեշտացնում է օտարերկրացիների համար ռուսական...
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
Բայդենը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու օրենք է ստորագրել
ԱՄՆ նախագահը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենք է ստորագրել: Այս մասին թվիթերյան իր է...
Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին. Չավուշօղլու
Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարար...