Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելուց հետո որևէ կազմակերպության հետ պայմանագիր չի կնքվել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուց ի վեր՝ ՀՀ դեսպանությունը ԱՄՆ լոբբիստական որևէ կազմակերպության հետ պայմանագիր չի կնքել: Տեղեկացանք, որ Նահանգներում մեր դեսպանության և ամերիկյան լոբբիստական կազմակերպություններից մեկի պայմանագրի ժամկետն ավարտվել է այս տարվա մարտին, ինչից հետո նորը չի կնքվել:
Մեզ հասած տեղեկություններում՝ դեռևս օգոստոսին դեսպան նշանակված նախկին պատգամավորն ամերկկյան տարբեր կառույցների, գերատեսչությունների ու մարդկանց հետ հանդիպումներ սկսել է ունենալ նշանակումից մեկ ամիս անց միայն՝ տեսակցելով Կոնգրեսի՝ հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի անդամներին: Այնինչ, ԱՄՆ-ում հավատարմագրված ցանկացած դեսպանի համար միշտ էլ առաջնային եղել ոչ միայն հայկական հարցերով զբաղվող կոնգրեսականների, այլ նաև այն կոնգերսականների ու Վաշինգտոնում հավատարմագրված այլ պետությունների դեսպանների հետ աշխատել, հանդիպել, որոնք անգամ չեզոք կամ փոքր-ինչ հակա տրամադրություններ ունեն Ադրբեջանի ու Թուրքիայի մասով:
Պաշտոնավարումից մինչ օրս սակայն Մակունցն այլ երկրի դեսպանի հետ չի հանդիպել (համեյանդեպս՝ նման տեղեկության չենք հանդիպել): Այս ժամանակահատվածում նա հանդիպումներ չի ունեցել նաև ազդեցիկ կրոկանական կազմակերպությունների ու եկեղեցիների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ավետարանական ու Կաթոլիկ եկեղեցին»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարական դաչաները նոր բնակիչներ կունենան. Սուրեն Պապիկյանն ընտրյալ ունի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարական առանձնատները մոտ ապագայում կհամալրվեն նոր բնակիչներով։ Այնտեղ են պատրաստվում տեղա...
Ի՞նչ պայմանավորվածություններ ունի Կապանի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը պատերազմից հետո պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հ...
Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությո...
Ո՞վ կնշանակվի փոխքաղաքապետի պաշտոնում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագորղների հետ ճեպազրույցում հայտնեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադր...