Կառավարական դաչաները նոր բնակիչներ կունենան. Սուրեն Պապիկյանն ընտրյալ ունի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարական առանձնատները մոտ ապագայում կհամալրվեն նոր բնակիչներով։ Այնտեղ են պատրաստվում տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընտանյոք հանդերձ, եւ նորանշանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ այս պահին այնտեղ են բնակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Վերջինս ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ենթադրվում էր, որ պետք է լքեր կառավարական ամառանոցները, սակայն սպասեց այնքան, մինչեւ արտգործնախարար նշանակվեց:
Առհասարակ, կառավարական առանձնատներում բնակվելու իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, սակայն այստեղ, որպես կանոն, բնակություն են հաստատում Նիկոլ Փաշինյանի հրավերով:
Ի դեպ, այս կազմից միայն Սուրեն Պապիկյանն ընտանիք չունի, սակայն արդեն ընտրյալ ունի եւ, ըստ ամենայնի, շուտով կամուսնանա»:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ պայմանավորվածություններ ունի Կապանի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը պատերազմից հետո պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հ...
Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությո...
Ո՞վ կնշանակվի փոխքաղաքապետի պաշտոնում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագորղների հետ ճեպազրույցում հայտնեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադր...
Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելուց հետո որևէ կազմակերպության հետ պայմանագիր չի կնքվել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուց ի վեր՝ ՀՀ դեսպանությունը ԱՄՆ լոբբիս...