Մոսկվան կողմ է եռակողմ պայմանավորվածությամբ տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկմանը. ՌԴ ԱԳՆ
Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Մոսկվան երկխոսություն է վարում՝ կոնկրետ տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկման շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Այն նախաձեռնությունները, որոնք հրապարակվել են Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում, լրացնում են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։ Նրանց առարկայական քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետների համանախագահությամբ», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ շրջանակը, ներառյալ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոտրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում:
«Մենք խնդիրներ ենք արձանագրում և աշխատում ենք։ Շատ կարևոր է ձևավորել համապատասխան մթնոլորտ։ Մենք տեսնում, ֆիքսում ենք խնդիրները, մշակում ենք դրանք` առանձին – առանձին ենք քննարկում, ապա միասին», – պարզաբանել է ռուս դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն պատասխանել է Պուտինի կոշտ հայտարարություններին
ՆԱՏՕ-ն երբեք դաշինքը չընդլայնելու խոստումներ չի տվել, գերմանական DPA-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության...
«Ժողովուրդ ջան կներեք, որ ամիսներ շարունակ տուժեցիք». Վարդևանյանը` ՍԴ որոշման մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառում է արել.«ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր Հայրենակիցների վրա թողնելը Հ...
Այս պատասխանով Փաշինյանը, սեփական անկարողությունն արդարացնելով, շրջանառության մեջ է դնում վտանգավոր թեզեր. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Պուտինը հեշտացնում է օտարերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որը հեշտացնում է օտարերկրացիների համար ռուսական...