«Ժողովուրդ ջան կներեք, որ ամիսներ շարունակ տուժեցիք». Վարդևանյանը` ՍԴ որոշման մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառում է արել.
«ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր Հայրենակիցների վրա թողնելը ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է: Բարձր դատարանի ՈՐՈՇՈւՄ:
Ժողովուրդ ջան կներեք, որ այսքան ամիս այս իշխանությունների հերթական հակասահմանադրական վարքագծից տուժեցիք...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:
««ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,– որոշումը հրապարակելիս հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նապարարի իրավասության սահմաններից»։
ՍԴ որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն պատասխանել է Պուտինի կոշտ հայտարարություններին
ՆԱՏՕ-ն երբեք դաշինքը չընդլայնելու խոստումներ չի տվել, գերմանական DPA-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավ...
Դժվարությունները Կիևի հետ չեն, այլ Ամերիկայի, Մոսկվայի և ՆԱՏՕ-ի. ըստ Պեսկովի` ինչ կարող է անել Թուրքիան
ԱՄՆ-ն կարող է Անկարայի հետ խորհրդակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է և ամերի...
Վարդևանյանը` Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճա...
Փաշինյանը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ. Ալիևը ևս այնտեղ է լինելու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ` դեկտեմբերի 28-ին կկայանա երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդի...