Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 67-ամյա վարորդը Nissan XTrail-ով հայտնվել է ձորակում. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 67-ամյա Խորեն Հովհաննիսյանը իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր սահելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել 3 ուղևորների։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ