Հասարակություն

Ցավալի է, որ մեր պատգամավորներն այդքան ցածր աշխատավարձ են ստանում. Խաչատուր Սուքիասյան

Unknown 887 դիտում
Ցավալի է, որ մեր պատգամավորներն այդքան ցածր աշխատավարձ են ստանում. Խաչատուր Սուքիասյան

Ինձ համար ցավալի է, որ մեր պատգամավորներն այդքան ցածր աշխատավարձ են ստանում. Խոսքը միայն պատգամավորների մասին չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ-ում նորից պարգեւավճարներ են բաժանվել, փոխանցում է news.am-ը: 

«Մենք այլ կերպ չենք կարող լավագույն կադրերին պահել Հայաստանում, մարդիկ կհեռանան: Եթե դու բարձրացնում ես աշխատավարձը, այդ աշխատանքի համար հայտ ներկայացնողների կրթական մակարդակը ավելի բարձր է լինում: Դրա համար մենք պետք է շատ բարձրացնենք, որ լավագույն կադրերը գան պետական համակարգ: Ես շատ կուզեի, որ պատգամավորների օգնականներ ինստիտուտն էլ բարձր աշխատավարձով լիներ, որովհետեւ եթե մարդը խելացի է, չի գա Ազգային ժողով այդ աշխատավարձով, կգնա մասնավորում կաշխատի: Փոխնախարարների ու վարչության պետերի աշխատավարձն էլ պետք է բարձրացնել, շատ ցածր է: Հակառակ դեպքում՝ կգնան մասնավոր սեկտոր»,-ասաց նա: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250