Քաղաքականություն

Ռյուտեն ռուսներին կոչ է արել լավ մտածել՝ նախքան բանակին միանալը

Ռյուտեն ռուսներին կոչ է արել լավ մտածել՝ նախքան բանակին միանալը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով լավ մտածել, թե արդյոք արժե միանալ ռուսական բանակին։


Այս մասին նա հայտարարել է Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։


Զելենսկու խոսքով՝ միայն հունիս ամսվա ընթացքում ուկրաինական ուժերը տեսանյութերով հաստատված տվյալներով շարքից դուրս են բերել շուրջ 28 հազար ռուս զինծառայողի, իսկ միջինում այդ ցուցանիշը կազմում է մոտ 30 հազար մարդ ամսական։


«Պուտինը պատրաստ է մարտի դաշտում զոհաբերել մինչև 30 հազար զինվորի։ Պատկերացրեք, թե դա ինչ ահռելի կորուստ է ընտանիքների համար։ Եթե Ռուսաստանում երիտասարդ եք և մտածում եք բանակին միանալու մասին, կարող եք դառնալ այս կամ հաջորդ ամսվա այդ 30 հազարից մեկը։ Դուք գիտեք, որ ձեր նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է զոհաբերել ձեզ։ Ուստի լավ մտածեք՝ նախքան բանակին միանալը»,- ասել է Ռյուտեն։


Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը հայտարարել էր, որ Ուկրաինայի ռազմավարական նպատակն է ռուսական բանակի կորուստները հասցնել յուրաքանչյուր առաջխաղացած քառակուսի կիլոմետրի դիմաց 200 զինծառայողի։


Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի տվյալներով՝ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր շարքից դուրս է բերվել շուրջ 1 412 250 ռուս զինծառայող։ Ուկրաինական կողմը նշում է, որ այս թվի մեջ ներառված են ինչպես զոհվածները, այնպես էլ վիրավորները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250