
Ոչ մի բանից չենք զարմանում․ Իվա Մարությանը՝ քաղաքապետարանում կատարվողի մասին

Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանին անվստահություն հայտնելու գործընթաց է իրականացնում,
Hraparak.am-ին հաջողվեց կապ հաստատել Մարությանի տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ։
Լրատվամիջոցի հարցին, թե իրենք կմնա՞ն Հայաստանում, թե՞ կհեռանան երկրից, եթե իր ամուսինը պաշտոնանկ արվի, քաղաքապետի կինն ասաց․ «Իհարկե, միանշանակ, մնալու ենք Հայաստանում, մենք մշտապես ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ հայտնի ձեռագրով այս իշխանությունները քրեական գործեր հարուցեն Ձեր ամուսնու նկատմամբ, հետապնդումներ կսկսեն, և ի՞նչ կանեք այդ դեպքում։
-Մենք շատ ամուր ընտանիք ենք և ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք զարմանում, այնքան բան ենք տեսել մեր կյանքում, մեր տրամադրությունը շատ բարձր է, և մենք ազնիվ մարդիկ ենք ու գիտենք, որ վերջում արդարությունը հաղթում է։ Ես, համենայնդեպս, էդ հավատքը ունեմ, այսինքն՝ մենք ոչ մի բանից չենք վախենում։
-Իսկ սպասելի՞ էր Ձեզ համար այս պրոցեսը։
-Իմ պատասխանի մեջ կար դա արդեն, եթե ոչ մի բանից չենք զարմանում, ուրեմն երևի սպասելի էր նաև։