Ստանիսլավ Զասը` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու` Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ «Արմենպրեսին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նա նշել է, որ իրենց շատ է մտահոգում լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և հրաձգություններ, որոնց հետևանքով մարդիկ են զոհվում։
Խոսելով ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու մասին, և թե ինչպես է ՀԱՊԿ–ը վերաբերվում այդ փաստին, Զասը հայտնել է, որ իրենք ուշադիր հետևում են իրավիճակին։
«Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին։ Պետք է քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»,– ասել է Զասը։
Նրա կարծիքով` իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ իրենք սատարում են ՀՀ կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ, և դա միակ ելքն են համարում։
Զասն ընդգծել է, որ արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։
Մեկնաբանելով Սյունիքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հարձակումները, Զասը նշել է, որ իրավիճակի սրումից հետո Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբ. իրադրության ուսումնասիրման, օպերատիվ պլանների հստակեցման և առաջարկությունների մշակման նպատակով` կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ ուղարկվել է օպերատիվ խումբ, որի կազմում ներգրավված էին ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից վճռական միջոցներ ձեռնարկելու` հայ պատգամավորների կոչերին, ապա, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Երևանը շեշտը դրել է իրավիճակի լուծման այլ մեխանիզմների վրա:
Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան` հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Այցի ընթացքում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս տարի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն նոր վարժական հավաքներ կանցկացնի. հայտնի են օրերն ու մանրամասները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներ անցկացնել:ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա հուն...
«Այս երկրում միայն մենք ենք վատ աշխատում». պայմանագրային զինծառայողներն ահազանգում են՝ հավելավճարները չեն ստացել
Auroranews-ը ահազանգ է ստացել ՊՆ մի խումբ պայմանագրային զինծառայողներից այն մասին, որ իրենց դեկտեմբեր ամսվա աշխատավարձի...
«Ծաղկունք» ռեստորանը Forbes-ի ցուցակում՝ «2021 թվականի 10 սիրված ռեստորանները»
«Ծաղկունք» ռեստորանը Forbes-ի ցուցակում՝ «2021 թվականի 10 սիրված ռեստորանները». Առաջին անգամ նման ցանկում ընդգրկվել է ռե...
Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. երթուղայինների վարորդնեը բոյկոտում են
Պահանջում ենք միայն քաղաքապետ Հայկ Մարությանին: Այսօր առավոտից Երեւանի ավտոբուսների մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են ի...