Քաղաքացին հրկիզել է այն մարդու BMW-ն, ում 30 հազար դոլար պարտք է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված նյութերը նախապատրաստվում են դեկտեմբերի 17-ին Մամիկոնյանց փողոցի 50  հասցեի բակում, նույն փողոցի բնակիչ, 46-ամյա Արա Իսախանյանին պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ հրկիզելու փաստով: 

 

Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոշ հանգամանքներ են պարզել և կա արդեն ենթադրյալ կասկածյալը, ում տվյալները նախաքննության շահերից  ելնելով՝ չի հրապարակում, սակայն պատճառը եղել է այն, որ կասկածյալը Ա. Իսախանյանին մոտ  30 հազար  դոլար պարտք է եղել և  Ա. Իսախանյանը այդ հարցով դիմել է դատարան, որպեսզի պարտապանը գումարը վերադարձնի, սակայն նա  հանդիպել է  Ա. Իսախանյանին և հայտնել, որ պետք է նա բողոքը հետ վերցնի ու երբ մերժում է ստացել, հրկիզել է BMW-ն:​ 

Քաղաքականություն