18+. ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Տղամարդու դի` Առինջ գյուղի դիտահորերից մեկում

 Այսօր` դեկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Աբովյան փողոցում՝ դիտահորում, դի կա։ Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, փրկարարներն Առինջ գյուղի Աբովյան 27 փողոցի դիտահորից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Դավիթ Թ-ի դին։  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում են։  

Քաղաքականություն