Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել Իրանի 28-ամյա քաղաքացին. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևահում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 28-ամյա Մոջադա Շ-ն և հայտնել, որ Փարպեցի փողոցում 5 անհայտ անձինք, որոնցից մեկը դանակով է եղել, սպառնալիքով հափշտակել են իր պայուսակը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, Մոջադա Շ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել են գրքեր, իր բջջային հեռախոսը, դրամապանակ, որի մեջ եղել է գումար։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը ժամանակավորապես բնակվում է Ամիրյան փողոցում գտնվող «Սև» հոսթելում։ 

 

Մանրամասները՝ կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ