Պատահարներ
Դիտահորերի կափարիչներ են գողացել․ ոստիկանները բացահայտել են
Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գետափնյա փողոցից գողացել են դիտահորի կափարիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 16-ի ժամը 19.30-ից դեկտեմբերի 17-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում Մարտունի համայնքի Գետափնյա 1-ին փողոցից գողացել են դիտահորի 7 կափարիչ: Մարտունու քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 17-ին բաժին բերման ենթարկվեցին 17-ամյա երկու անչափահասի՝ «Օպել» ավտոմեքենայով։ Նրանք խոստովանական բացատրություն են տվել, որ դեկտեմբերի 16-ին Գետափնյա 1-ին փողոցից գողացել են կոյուղագծերի հորերի 9 կափարիչ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0