Հասարակություն

«Զվարթնոց»-ում իրականացված տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Lilit T.
«Զվարթնոց»-ում իրականացված տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանում իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված։ 
 

 

[09be1221c442e6db8292ade7e23f0e56.jpg]

 


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ 

[3a6c26245030b799637a671e305f03a8.jpg]

 

 

[6a6532f7769f3e5769796c598f2e2d3b.jpg]

 

 

[575376c621286a75dfdd15e71a72df4e.jpg]

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250