Հայաստանը թռիչքների համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունից դեռևս վճարումներ չի ստացել
Պաշտոնական Երևանը ադրբեջանական AZAL-ի կողմից դեռևս վճարումներ չի ստացել իր տարածքով ավիաընկերության թռիչքների համար, Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն։
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Օդային ուղեգծերի սպասարկման վճարների մասին բազմակողմ պայմանագրի» պայմանների, 2009 թվականի մարտի 1-ից սկսած ՀՀ օդային տարածքով իրականացվող բոլոր տարանցիկ չվերթների, այդ թվում նաև վերը հիշատակված ադրբեջանական AZAL ավիաընկերության տարանցիկ չվերթների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց գանձումների հաշվարկերը և հավաքագրումը կատարվում է «Եվրոկոնտրոլ» միջազգային ընկերության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի կողմից»,-ասված է պատասխանում։
«Օդային երթևեկության սակագների համակարգի կիրառման պայմաններ և վճարման պայմաններ» փաստաթղթի թիվ 2 հավելվածի համաձայն՝ հաշվետու ամսում կատարած չվերթների աերոնավգիացիոն սպասարկման վճարների հավաքագրման գործընթացի տևողությունը միջին հաշվով կազմում է մոտ 2,5-3 ամիս։
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է Հայաստանի օդային տարածքն օգտագործել Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրող չվերթներ իրականացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում. մանրամասներ
WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս...
Ադրբեջանցիները պատերազմի օրերին գլխատել են հայերին. վեց դեպք է արձանագրվել, մի մասը կանայք են
Ադրբեջանի կողմից սպանված քաղաքացիական անձինք հիմնականում եղել են տարեց, այդ թվում, նաև կանայք, ունեցել են հաշմանդամությո...
Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մաս...
Մենք չունեցանք 100 հատ 12 մետրանոց ավտոբուսները. Խաժակյան
Այսօր քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ ստորագրել է ևս 100 ավտոբուսների գնման հայտը, ինչը իսկապես ուրախալի է։ Նշվեց նաև ը...