Արցախում Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով
2021թ. դեկտեմբերի 17-ին Արցախի քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորել է գործընկեր կառույցների միջև փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնել և ընդլայնել դրանք՝ մասնավորապես կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղություններում:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահը երախտագիտություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ողջ անձնակազմին ԱՀ քննչական կոմիտեի հանդեպ հատուկ ուշադրության և հոգածության, կոմիտեի գործունեությանը բարոյական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ չեմ հանդիպել, անգամ պատահաբար. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. "Սիրելի երևանցիներ,...
Մոսկվայում կալանավորվել է ատամնաբույժին դանակահարած հայ պրոդյուսերը
Մոսկվայի Բաբուշկինյան դատարանը վճռել է մինչ 2022-ի փետրվարի 13-ը կալանքի տակ պահել պրոդյուսեր Մուրադ Հովհաննիս...
Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջան...
Նախարարի հրամանի բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. Առողջապահության նախարարություն
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման...