Արտակարգ դեպք Երևանում. կայանված BMW X5-ում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 20 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև 1 ջրատար: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել: Վերջիններս մարել են BMW X 5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Այրվել է ավտոմեքենայի սրահը, այն դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, իսկ վարորդ Ա. Խաչատրյանը, բարեբախտաբար, չի տուժել ու մինչ հրշեջների ժամանումը, ինքն է պայքարել կրակի տարածման դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Աղդամում ականի վրա տրակտոր է պայթել
Աղդամում ականի վրա տրակտոր է պայթել։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել ադրբեջա...
Վեդիում ծեծելով սպանել էին 59-ամյա տղամարդու․ 3 մարդու մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մ...
40–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50- սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա...
22-ամյա վարորդը BMW-ով բախվել է կանգառին, ծառին և էլեկտրասյանը. կա վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Մարկ Մ....