Ցավոք, մի փոքր ուշ մտանք շուկա. ռուսական անօդաչու սարքերը գերազանցում են թուրքականին
ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ռուսաստանում մշակված սարքերը տեխնիկական բնութագրերով գերազանցում են թուրքական գրոհային «Բայրաքթար» անօդաչու սարքին։
Այս մասին RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլև տեխնիկական բնութագրերով գերազանցում են ձեր կողմից նշված անօդաչու սարքերին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական անօդաչու սարքերը կարո՞ղ են մրցել Բայրաքթարի հետ։
«Իհարկե, մենք այս շուկայում խաղալու հնարավորություն ունենք։ Ցավոք սրտի, մի փոքր ուշ մտանք շուկա։ Այն պատմականորեն զբաղեցրել են իսրայելական, ամերիկյան, չինական արտադրողները, որոնք ակտիվորեն ներկա են եղել այս շուկայում վերջին հինգից վեց տարիների ընթացքում և շատ ագրեսիվ և դինամիկ զարգացում են ապրում: Բայց Ռուսաստանն այս հարցում շանս ունի»,-հավելել է ՌԴ փոխվարչապետը:
«Վերջին ցուցահանդեսը Դուբայում էր, որտեղ մենք արդեն ներկայացրել ենք մեր նմուշները, ինչը կստեղծի նոր շուկայական հնարավորություններ, և Ռուսաստանը կարող է մտնել այս տեսակի զենքեր արտահանող երկրների ակումբ»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում. մանրամասներ
WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս...
Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մաս...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է. Ալիև
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, հայտարարել է Ադր...
Flyone Armenia-ի՝ Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է. ուղևորները մնացել են դրսում. hraparak
Երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված Flyone Armenia ավիաընկերության այսօրվա անդր...