Հայաստանի և Արցախի ապրելու իրավունքի համար ճակատամարտը ոչ թե ավարտվել, այլ դեռ միայն սկսվում է. Վարդան Ոսկանյան
Ակնհայտ է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև խուսանավել փորձելով և նատոյական հարթակից Քաշաթաղյան միջանցքն իր փաստացի վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ սպառնալիքով Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից, հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ բարձրացնել իր ինքնիշխանության մակարդակը և բռնազավթել ողջ Արցախը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արեւելագետ Վարդան Ոսկանյանը:
«Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ՝ բոլորովին այլ խնդիր է։ Սակայն ուշագրավ է, որ Բաքվի բռնապետը հսկայական ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի վրա։
Իսկ ի՞նչ է անում այս կարևորագույն շրջափուլում Հայաստանը։ Արտաքին քաղաքական տիրույթում ինչ-որ տարերային քայլեր, իսկ ներքին կյանքում լիարժեք խառնաշփոթ և հասարակական անհեթեթ «օրակարգերի» խթանում։ Մինչդեռ Հայաստանի և Արցախի ապրելու իրավունքի համար ճակատամարտը ոչ թե ավարտվել, այլ դեռ միայն սկսվում է»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կալանավորվել է ատամնաբույժին դանակահարած հայ պրոդյուսերը
Մոսկվայի Բաբուշկինյան դատարանը վճռել է մինչ 2022-ի փետրվարի 13-ը կալանքի տակ պահել պրոդյուսեր Մուրադ Հովհաննիս...
Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ չեմ հանդիպել, անգամ պատահաբար. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. "Սիրելի երևանցիներ,...
Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջան...
ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի&nb...