ԳՇ նոր պետ կունենա՞նք. գերատեսչություններից մեկնաբանում են
168.am-ը գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ԳՇ-ում ճամպրուկային տրամադրություններ են, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին նշանակելու են ԳՇ պետ, ԱԻ նախարարի պաշտոնում նրան կփոխարինի Արմեն Փամբուխչյանը, որն այս պահին փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ 168.am-ը գրել էր, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին ազատելու և նրան մեկ այլ գեներալով փոխարինելու հարցը:
Аuroranews.am-ը կապ հաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որտեղից հերքեցին լուրեը` նշելով, որ այս տեղեկությունը շուրջ մեկ շաբաթ է շրջանառվում է, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի:
Կապ հաստատեցինք նաև ՀՀ նախագահական, որտեղից էլ հայտնեցին, որ այս պահի դրությամբ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ազատման, կամ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին այդ պաշտոնում նշանակելու մասին որևէ միջնորդություն նախագահականը չի ստացել:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
«Զանգեզուրի միջանցքի» բացման առաջարկը ներառված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մասնակցել...
Առողջապահության նախարարը հայտարարություն է տարածել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` ներկայացնելով տվյալներ կորոնավիրուսայի...
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահը
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Մի...