Հունգարիայում անօրինական միգրանտներ տեղափոխող մեքենան վթարվել է. 7 մարդ` զոհվել

Առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս չորսը տուժել Հունգարիայում տեղի ունեցած վթարի հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի14-ի գիշերը երկրի հարավի Մորահալոմ քաղաքում: Ինչպես հայտնել Է Հունգարիայի ոստիկանությունը, միգրանտներ փոխադրող ավտոմոբիլը բախվել Է մի տան:

«Ավտոմոբիլը բախվել Է տանը և շրջվել: Բացի վարորդից ավտոմեքենայում եղել են տասն անօրինական միգրանտներ: Վթարի հետեւանքով տուժել Է չորս հոգի՝ վարորդի հետ միասին, մնացածները տեղում զոհվել են: Վարորդը ձերբակալվել Է եւ  պատասխանավտության ենթարկվել ոստիկանության օկրուգային վարչությունում (…) մարդկանց մաքսանենգության եւ մահացու վախճանով դժբախտ պատահարի ստեղծման համար»,- ասված Է ոստիկանության՝ հրապարակված հայտարարության մեջ: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն չի բերված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն