Երկրաշարժ՝ Տավուշում․ ԱԻՆ-ից հաստատում են
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ մասին MediaHub.am-ին հայտնել են մարզաբնակները։ Նրանց խոսքով՝ ցնցումը մոտ 3-4 բալ ուժգնությամբ է եղել։ Երկրաշարժին հաջորդել է մի քանի հետցնցում, որը ավելի թույլ է զգացվել։ ԱԻՆ-ից հաստատեցին մեր տեղեկատվությունը՝ նշելով, որ երեք բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել՝
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 19:31-ին ( Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 14-ին ժամը` 15:31-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան ` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է` Շորժա, Արտանիշ, Դրախտիկ գյուղերում, Տավուշի մարզի Հաղարծին և Գանձաքար գյուղերում` 3-4 բալ, Իջևան, Ճամբարակ, Հրազդան ր Գավառ քաղաքներում 3 բալ, Սևան, և Աբովյան քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Դի է հայտնաբերվել, ճանաչողներին խնդրում ենք դիմել բաժին. ոստիկանությունը նկար է հրապարակել
Դեկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 1/1 շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:Նրա ինքնության մասին տ...
Ողբերգական դեպք. 07-ը բախվել է 2 Nissan-ների. վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ВАЗ...
Նախկին պատգամավորը ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել 46 ամյա տղամարդուն․ նա ներկայացել է ոստիկանություն
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմուն...
Դերասանի մեքենայի ապակին կոտրել են և թալանել
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանություն է զանգահարել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան...