Հայտնի է, թե ով է աշխարհի միակ առաջնորդը, ում համակրում է Պուտինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային առաջնորդների շարքում գնահատում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունական «Անտեննա»-ին տված հարցազրույցում:
Պեսկովը բացատրել է, որ Պուտինի վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ նա վճռորոշ դեր է կատարում իր երկրի և տարածաշրջանի կյանքում: «Էրդողանը մարդու այն տեսակն է, որը գնահատում է նախագահ Պուտինը: Քանի որ երբ նախագահ Պուտինը ինչ-որ բան է ասում, նա դա նկատի է ունենում և անում է դա»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է մի շարք հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի տարաձայնություններին, ապա «անհնար է, որ դրանք չլինեն», քանի որ երկրների շահերը հաճախ բախվում են, ասել է Պեսկովը։ Բայց նախագահները միշտ հնարավորություն են գտնում հանդիպելու, վիճելի հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու համար, եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...