Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները դաշնակցական երիտասարդներին, որոնք պատգամավորների օգնականներ են, «հաշիվ մաքրելու» են կանչել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ամեն բան սկսվել է այն բանից հետո, երբ երիտասարդները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի բարևին չեն պատասխանել:
«Հայաստան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ «ռազբորկայի» մասնակիցների մեջ են եղել իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն ու գուցե այլք:
ՔՊ-ական պատգամավորներն իրենց օգնականների հետ միասին մոտ 30 հոգով են եղել ու հարձակվել «Հայաստան» խմբակցության պատգամավորների 3 օգնականների վրա: Տեղեկացանք նաև, որ վնասվել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանի աչքը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Ադրբեջանը, միլիարդավոր դոլարի սպառազինություն գնելով, պատրաստվում է լուրջ պատերազմի, 2 ելք ունենք․ Սամվել Բաբայան
Սիրելի հայրենակիցներ. Հայկական պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունն այսօր կախված է երեք խնդիրներից, կախված է...