Ողբերգական դեպք. 07-ը բախվել է 2 Nissan-ների. վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, բախվել է կայանված Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա անչափահաս ուղևորը «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, այդ թվում՝ մահացածի, և վիրավորի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Դի է հայտնաբերվել, ճանաչողներին խնդրում ենք դիմել բաժին. ոստիկանությունը նկար է հրապարակել
Դեկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 1/1 շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:Նրա ինքնության մասին տ...
Երկրաշարժ՝ Տավուշում․ ԱԻՆ-ից հաստատում են
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ մասին MediaHub.am-ին հայտնել են մարզաբնակները։ Նրանց խոսքով՝ ցնցո...
Նախկին պատգամավորը ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել 46 ամյա տղամարդուն․ նա ներկայացել է ոստիկանություն
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմուն...
Դերասանի մեքենայի ապակին կոտրել են և թալանել
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանություն է զանգահարել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան...