Պատահարներ

Սիրիայում ԱՄՆ գաղտնի ստորաբաժանման գործողությունները քաղաքացիական զոհերի պատճառ են դարձել. Պենտագոնի նախկին խորհրդական

Gohar Vardanyan
Սիրիայում ԱՄՆ գաղտնի ստորաբաժանման գործողությունները քաղաքացիական զոհերի պատճառ են դարձել. Պենտագոնի նախկին խորհրդական

Սիրիայում ԱՄՆ գաղտնի ստորաբաժանման գործողությունները հանգեցրել են քաղաքացիական զոհերի, հայտնել են The New York Times-ի աղբյուրները, գրում է Коммерсантъ-ը:


Պենտագոնի և Պետդեպարտամենտի նախկին խորհրդական Լարի Լյուիսը հայտարարել է, որ զոհերի թիվը 10 անգամ գերազանցում է Աֆղանստանում նմանատիպ գործողությունների ժամանակ զոհվածների թիվը։
 

Հատուկ ջոկատը կոչվում էր Talon Anvil և գործել է 2014-ից 2019 թվականներին։ Ջոկատում երբեմն ներգրավված էին լինում 20-ից քիչ թվով մարդիկ, որոնք համակարգում էին ամերիկյան զինված ուժերի հարվածները։ Նրանց մասնակցությամբ «Իսլամական պետության» դեմ արձակվել է մոտ 112 հազար ռումբ ու հրթիռ։ Talon Anvil ղեկավարում էր ավտոշարասյունները, հրամանատարական կենտրոնները, ականապատ մեքենաները և ահաբեկիչների ջոկատները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից