ՌԴ ՊՆ-ն` Շուշիի շրջանում տարվող աշխատանքների մասին հայտարարություն է տարածել
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, ներկա պահին հումանիտար արձագանքման մասնագետների կողմից անվտանգության ապահովմամբ՝ արդեն վերականգնվել է 15 կմ երկարությամբ ճանապարհ Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերականգնել 30 կմ երկարությամբ ճանապարհ:
Տվյալ ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին՝ բնակավայրերի միջև անվտանգ տեղաշարժ իրականացնելիս, այնպես էլ խաղաղապահներին հերթապահության նոր երթուղի ձևավորելիս: Ճանապարհի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործող...
ՀՐԱՏԱՊ. Երկու վիրավոր ունենք, փոխհրաձգությունը դադարել է. պաշտոնական
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադր...
«Այդ գովազդն ամենուրեք է». Տիգրան Հակոբյանն առաջարկում է 2-3 տարով հետաձգել շահումով խաղերի գովազդի արգելքը ԶԼՄ-ների համար
Համավարակի ու պատերազմի պատճառով գովազդային շուկան լրջորեն ցնցվեց։ Հեռուստաընկերություններից շատերը ստիպված կրճատել են հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում բնակվող թվիթերյան օգտատերը Շուշի գրությամբ հայկական ծագման եկեղեցու զանգ է հրապարակել
Թվիթերյան իր էջում Cavid the Self-Orientalist անվամբ գրանցված օգտատերը, ով, ինչպես նշված է, բնակվում է Ադրբեջանում, իր հ...