
Պարեկները ինքնասպանության փորձ են կանխել. վերջերս գաղութից ազատված տղամարդն ասել է` եմ ուզում ապրել

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, պարեկները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը; Ժամը 10:30 –ի սահմաններում պարեկները փողոցներում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները կարողացել են այդ քաղաքացու հետ զրուցել, ինչի արդյունքում էլ նա հրաժարվել է դիմել այդ ծայրահեղ քայլին, ապա պարեկների օգնությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխվել է անվտանգ վայր, ում էլ ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Լրատվականի տեղեկություններով՝ նա իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ ունի սոցիալական խնդիրներ, վերջերս է ազատվել ազատազրկման վայրից ու չի ուզում ապրել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: