Վրաստանի առողջապահության նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինա Տիկարաձեն հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:


Նա հատուկ ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին աշխատանքի և մասնագիտությանը նվիրվածության համար։
 

«Չնայած այն հանգամանքին, որ երկիրն ուներ համաճարակաբանական ծանր իրավիճակ, և հիմնական նպատակը համավարակի դեմ պայքարն էր, երկու տարվա ընթացքում նախարարությունը մի շարք կարևոր նախագծեր է իրականացրել»,- ասել է Տիկարաձեն՝ ամփոփելով իր աշխատանքի արդյունքները:
 

Միաժամանակ Տիկարաձեն հայտարարել է, որ մնում է «Վրացական երազանք» կուսակցությունում։
 

«Մենք որոշում ենք կայացրել, որ ես կուժեղացնեմ Վրաստանի առողջապահական և սոցիալական պաշտպանության համակարգը հենց այստեղ՝ «Վրացական երազանք» կուսակցությունում», - ասել է Տիկարաձեն։

Քաղաքականություն