Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ կոչ է արել զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը:
«Մենք հաճախ ստիպված ենք մեկնաբանել կողմերի արած հայտարարությունները: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք այնպիսի հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունից, որոնք կարող են նպատել բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման դանդաղեցմանը, ինչպես նաև այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը և իրավիճակի խորացմանը: Այդ ամենից պետք է զերծ մնալ»,- ասել է Զախարովան:
Այս մասին դիվանագետն ասել է պատասխանելով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետների վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին հարցին:
Զախարովան հավելել է, որ «Ռուսաստանը՝ որպես միջնորդ երկիր, համալիր գործողություններ է իրականացնում, որպեսզի և՛ պայմանավորվածություններն իրականացվեն, և՛ իրավիճակը տարածաշրջանում չխորանա, թեև դա երաշխավորել հնարավոր չէ, քանի որ խոսքը վաղեմի հակամարտության մասին է»:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բորբոքվեց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ նախարարն ասում էր` «կանսեռվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցիները գան` իմանանք»
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետն ասաց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր...
ԱՄՆ-ն Վրաստանում և Հայաստանում իր «պաշտպանական գործունեության» համար օբյեկտներ կկառուցի՞
ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանում և Հայաստանում նոր օբյեկտների կառուցման համար միջոցներ հատկացնելու հնարավորությունը իր...
Հայաստանում ՌԴ դեսպանը հետ կկանչվի՞. Զախարովան մեկնաբանում է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Հայաստանից ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու մասին հայկա...