Կրեմլը՝ Պուտին-Բայդեն հանդիպման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների իր պաշտոնակից Ջո Բայդենին հիշեցրել Է այն մասին, որ հենց ՆԱՏՕ-ն Է Ուկրաինան յուրացնելու փորձեր ձեռնարկում, եւ հայտարարել Է, թե ներուկրաինական ճգնաժամի համար պատասխանատվությունը չպետք Է դնել Ռուսաստանի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկու երկրների ղեկավարները տեսախորհրդաժողովի ձեւաչափով երկժամյա բանակցություններ են անցկացրել երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին: «Վլադիմիր Պուտինն ի պատասխան ընդգծել Է, որ պատասխանատվությունը չպետք Է դնել Ռուսաստանի ուսերին, քանի որ հենց ՆԱՏՕ-ն Է ուկրաինական տարածքը յուրացնելու վտանգավոր փորձեր ձեռնարկում եւ մեծացնում Է ռազմական ներուժը մեր սահմանների մոտ»,-ասվում Է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահն ընդգծել Է, որ իր երկիրն ակնկալում Է հուսալի, իրավաբանորեն արձանագրված երաշխիքներ, որոնք բացառում են դաշինքի ընդլայնումն արեւելյան ուղղությամբ: Ղեկավարները պայմանավորվել են, որ իրենց ներկայացուցիչներին կհանձնարարեն աշխատանք սկսել այս հարցի շուրջ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ում վախեցել են Խորհրդային Միության վերականգնումից, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...