Պատահարներ

Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդավարը գլխով հարվածել է BMW-ի հետնամասի ապակուն

Unknown
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդավարը գլխով հարվածել է BMW-ի հետնամասի ապակուն

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին,  ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50 –ի սահմաններում Ռուբինյանց  20 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 41-ամյա Արտաշես Զ.-ի վարած BMW մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ,  26-ամյա Մայիս Ս.-ի վարած մոպեդը: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250