«Նրանց շեֆը մեր շեֆը չէ, նրանց շեֆը մեզ հաշվետու է ու ինչքան շուտ նրանք դա հասկանան, այնքան իրենց օգուտն է». Մամիջանյան
Իշխանական մեծամասնությունը չի հասկանում, որ խորհրդարանը վերադաս է կառավարությանը, և իրավունք ունի գծել սահմաններ, որոնցից կառավարությունն իրավունք չունի բանակցելիս դուրս գալ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Նրանց շեֆը մեր շեֆը չէ, նրանց շեֆը մեզ հաշվետու է ու ինչքան շուտ նրանք դա հասկանան, այնքան իրենց օգուտն է»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարցին, թե ինչ տեղեկություն ունեն առաջնագծի ամրաշինական աշխատանքների վերաբերյալ, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ այս իշխանությունների մոտ միշտ ձմեռ է և միշտ հնարավորություն չկա իրականացնել ամրաշինական աշխատանքներ։
«Ձմռանն ընտրություններից առաջ Վանաձորում ասֆալտ կարողանում են փռեն, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել։ Պետության համար պատերազմում կռված զինվորի աճյունի նկատմամբ վերաբերմունքն ուղիղ հաելի է, թե ինչպես ինքը կվերաբերվի այս պահին սահմանը պահող զինվորին»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բորբոքվեց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ նախարարն ասում էր` «կանսեռվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցիները գան` իմանանք»
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետն ասաց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր...
Այնտեղ, որտեղ չի հաղթել «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը, հաղթել է ՔՊ-ն. Հովիկ Աղազարյան
Նախօրեին անցկացված ՏԻՄ ընտրություններում Արարատ խոշորացված համայնքի Սուրենավան բնակավայրում, որտեղից ծնունդով ԱԺ «Քաղաքա...
«Ալեն Սիմոնյանը կհրավիրվի դատարան». Արծվիկ Մինասյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկա օրերին կհրավիրվի դատարան։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հա...