Ձյան և մերկասառույցի պատճառով մեքենան բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ձորում
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում տեղացած առատ ձյան ու ճանապարհը չմաքրելու հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով Volkswagen մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակների հենասյուներին և հայտնվել ձորակում՝ ջրատար բետոնե հատվածի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի վայրով անցնելիս շտապօգնության ավտոմեքենան կանգնեց և իր օգնությունն առաջարկեց վարորդին, սակայն վերջինս հայտնեց, որ ինքը մենակ է եղել և վնասվածքներ չի ստացել: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Այս պահին էլ նշված հատվածում տեղում է ուժեղ ձյուն, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազով ճանապարհը մշակելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Թալիբները Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա. գերեվարվել են իրանցի սահմանապահներ
Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են թալիբները զորքեր տեղափոխում Իրանի հետ սահման
Ինչպես արդեն հայտնել էինք, Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահման...
Հրաձգություն` Մոսկվայի կենտրոնում. պատռճառը եղել է ճանապարհային կոնֆլիկտը
Մոսկվայի կենտրոնում հրաձգության պատճառ է դարձել ճանապարհային կոնֆլիկտը։43-ամյա Դմիտրի Մախալովին դուր չի եկել տաքսու վարո...
«Արարատցեմենտ»-ի գործարանում աշխատակիցը մնացել է հաստոցի արանքում և մահացել
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11։26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի...