Արտակարգ իրավիճակ. Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը ձյան պատճառով դժվարանանցանելի է
Արդեն մեկուկես ժամից ավելի է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ապարանից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում եթևեկությունը դարձել է վտանգավոր: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, պատճառը տեղացած առատ ձյունն է, որոշ վարորդների ոչ սրտացավ մոտեցումը, քանի որ ավտոմեքենաների անվադողերը ամառային են, մինչդեռ արդեն քանի օր է, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի անվադողերը փոխարինեն ձմեռայինով: Նշված ճանապարհահատվածում ճանապարհների մշակման ոչ մի աշխատանք չի կատարվել, մինչդեռ ճանապարհները սպասարկող ճանշինականները պետք է արդեն սկսեին ճանապարհը աղ ու ավազով մշակելու գործընթացը: Ծիլքար-Գեղարոտ հատվածներում էլ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարժվել, որոշներն էլ մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ արդեն սկսել է խցանում: Եթե կարճ ժամանակում ճանապարհները սպասարկող ճանշինները չանցնեն գործի, ապա վիճակն ավելի է վատթարանալու և խցանված ավտոմեքենաների թիվը ավելանալու է: Ոչ մի հատվածում ճանապարհի մշակման աշխատանքներ չեն իրականացվել:
Նմանատիպ հոդվածներ
Թալիբները Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա. գերեվարվել են իրանցի սահմանապահներ
Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են թալիբները զորքեր տեղափոխում Իրանի հետ սահման
Ինչպես արդեն հայտնել էինք, Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահման...
Հրաձգություն` Մոսկվայի կենտրոնում. պատռճառը եղել է ճանապարհային կոնֆլիկտը
Մոսկվայի կենտրոնում հրաձգության պատճառ է դարձել ճանապարհային կոնֆլիկտը։43-ամյա Դմիտրի Մախալովին դուր չի եկել տաքսու վարո...
«Արարատցեմենտ»-ի գործարանում աշխատակիցը մնացել է հաստոցի արանքում և մահացել
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11։26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի...